Google-ն օվկիանոսում ցուցահանդեսային սրահ է կառուցում

googlebarge1Երկու շաբաթ առաջ արևմտյան լրատվամիջոցներն ակտիվորեն գրում էին այն մասին, որ Google ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում` Խաղաղ օվկիանոսի ծոցում սկսել է կառուցել ինչ-որ խորհրդավոր շինություն:

Ենթադրություններ էին արվում, որ ընկերությունը կառուցում է լողացող դատա-կենտրոն՝ հաշվի առնելով որ դեռևս 2009-ին Google-ը արտոնագրել է ալիքների էներգիայից սնվող դատա-կենտրոնների գաղափարը:

Սակայն հայտնի է դարձել, որ օվկիանոսում կառուցվող շինությունը ցուցահանդեսային սրահ է, որը ստեղծված է գովազդային նպատակներով: Թե երբ այն վերջնական տեսքի կգա, չի հաղորդվում:

Աղբյուրը՝ engadget.com