Apple ընկերությունը սկսել է օնլայն վաճառել iPad mini-ն, որը ներկայացվել է հանրությանը հոկտեմբերի վերջին: Այս մասին ընկերությունը տեղեկացնում է իր պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ երկրորդ սերնդի iPad mini-ն ունի 2048х1536 կետայնությամբ Retina էկրան, 7,9 դյույմ անկյունագիծ, 64 բիտային Apple A7 պրոցեսոր, 5 մպ հիմնական և Full HD դիմային տեսախցիկ: Ավտոնոմ ռեժիմում սարքն աշխատում է մինչև 10 ժամ:
Առայժմ պլանշետի օնլայն վաճառքը հասանելի է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սինգապուրի, Ճապոնիայի ու Ավստրալիայի սպառողին: Թե երբ այն հնարավոր կլինի ձեռք բերել Հայաստանում, հայտնի չէ: Առաջարկվող գներին և այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք Apple.com:
Աղբյուրը՝ Apple.com