3D-տպիչով պատրաստված ատրճանակն արդարացրել է սպասումները

pistol1Solid Concepts ընկերությունը շարունակում է թեստավորել աշխարհում առաջին մետաղյա ատրճանակը, որը տպվել է եռաչափ տպիչի միջոցով: Մի քանի օրվա ընթացքում դրանով արվել է ավելի քան 600 կրակոց, իսկ կրակոցի հստակությունը նույնն է, ինչ թեստավորման սկզբում:

Solid Concepts-ը պատրաստել է այս ատրճանակը բացառապես գովազդային նպատակներով: Տպված մոդելը  հայտնի  M1911-ն է, որը ստեղծել է Ջոն Բրաունինգը 1911թ.:

Ատրճանակի 34 դետալները պատրաստված են մետաղի լազերային խտացման շնորհիվ, ևս 6 զսպանակ գնվել է խանութից: Տպելուց հետո ատրճանակի մասերը միացվել են իրար ձեռքով:

Ցավոք կամ բարեբախտաբար, սովորական օգտագործողները չեն կարողանա նման ատրճանակ տպել տնային պայմաններում, քանի որ Solid Concepts-ը չի պատրաստվում հանրությանը հասանելի դարձնել տպման համար անհրաժեշտ STL-ֆայլերը: Բացի այդ՝ նման DMLS եռաչափ տպիչն արժե մի քանի տասնյակ հազար դոլար:

Աղբյուրը՝ blog.solidconcepts.com