Հայտնի են անցնող տասնամյակի՝ IT ոլորտի ամենամեծ ձախողումները

The Verge պարբերականը հրապարակել է անցնող տասնամյակի IT ոլորտի ձախողված իրադարձություններն ու երևույթները, որոնք բացասաբար են անդրադարձել բարձր տեխնոլոգիաների և մեդիաարտադրանքի արդյունաբերության վարկանիշի վրա: Ցանկում տեղ են գտել ինչպես ձախողված տեխնոլոգիաներ, ստարտափներ, այնպես էլ՝ խաղեր ու ֆիլմեր:

 Տասնյակում հայտնվել են Windows Phone հարթակը, վաճառքում ձախողված Google Glass ակնոցները, Amazon Fire հեռախոսը, 3D Էկրանով հեռուստացույցները, հաղորդագրությունների արագ փոխանակման համար Google Hangouts-ի ծրագրային ապահովումը և արդիական MacBook-երի խնդրահարույց ստեղնաշարը:

The Verge-ի տվյալներով գաջեթների թվում ամենամեծ ձախողումը դարձել Է Samsung Galaxy Note 7 սմաթֆոնը:

Լրագրողները նշել են, որ 2016 թվականի ֆլագմանը շուկայում լավագույն սմարթֆոններից մեկն էր համարվում՝ նախքան բռնկման դեպքերի վերաբերյալ նորությունների հայտնվելը: Սմարթֆոնը ներկայացնելուց մեկ ամիս դեռ չէր անցել,երբ հայտնի դարձավ բռնկվող դեվայսի հետ կապված առնվազն 35 միջադեպի մասին: Ի վերջո հարկ եղավ, որ Samsung-ը հրապարակավ ընդունի կուտակիչի ճակատագրական թերությունը և հետ կանչի Galaxy Note 7-ի ամբողջ խմբաքանակը: