Apple-ը նախագծում է մեծ էկրանով iPad պլանշետ

apple_ipad_4Ամերիկյան ընկերությունն ակտիվորեն աշխատում է նոր մեծ էկրանով iPad-ի վրա, որպեսզի թողարկի այն 2014 թ. սկզբում: 12,9 դյույմանոց էկրանով պլանշետը կհամալրի Apple-ի պլանշետների շարքը՝ դառնալով երրորդ նորագույն պլանշետը 9,8 դյույմանոց iPad Air-ից և 7,9 դյույմանոց iPad mini-ից հետո: Այդ մասին հաղորդում է The Korea Times պարբերականը՝ հիմնվելով Հարավային Կորեաում Apple-ի պաշտոնական մատակարարի խոսքերի վրա: Ներկայումս մեծ էկրանի պատրաստման աշխատանքները անցկացվում են Կորեաում:

Նոր սարքավորումը կունենա ավելի սրածայր Retina էկրան, որը կունենա հստակ և շատ բարձր որակով պատկեր, համարյա UHD որակ (ultra high-definition): Մեծ էկրանով պլանշետի թողարկման հստակ ժամանակացույցը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ոչ շատ վաղ` հոկտեմբեր ամսին Apple-ը թողարկեց երկու նոր պլանշետ: Ավելի մեծ էկրանով պլանշետ պատրաստելու շտապողականությունը կարելի է բացատրել Samsung և LG ընկերությունների հետ թեժ մրցակցությամբ: Samsung-ը 10 և 3 դյույմանոց OLED էկրաններ է պատրաստում 2014-ին նոր Galaxy պլանշետներ թողարկելու համար: LG-ն նույնպես աշխատանքներ է տանում մեծ էկրանով պլանշետ թողարկելու ուղղությամբ:

Աղբյուր` gigaom.com