Ինչպես արգելափակել անցանկալի ընկերներին սոցցանցերում

Շատերը սոցցանցերում ունեն այնպիսի ընկերներ, որոնց ցանկալի կլիներ ջնջել: Facebook-ում և Twitter-ում առանց վեճերի ու անախորժությունների նման ընկերներից «ազատվելու» համար ներկայացնում ենք այս ուղեցույցը:

Facebook

Այս սոցցանցում ավելացվել են նոր հնարավորություններ, որոնց շնորհիվ  կարելի է հեռու մնալ անցանկալի ընկերներից՝ առանց նրանց ջնջելու անհրաժեշտության: Լրահոսում նրանց ակտիվությունը չտեսնելու համար պետք է մուտք գործել տվյալ ընկերոջ էջ, սեղմել Friends կոճակը, որը գտնվում է վերևի աջ անկյունում: Բացվող մենյուի մեջ պետք է հանել «Show in News Feed» նշումը:

Facebook-unfriend

Եթե չեք ուզում, որ տվյալ օգտագործողը տեսնի, թե ինչ գրառումներ եք անում, ապա տեղափոխեք նրան այն խումբ, որին հասանելի չէ Ձեր ակտիվությունը: Դրա համար անհրաժեշտ է նույն մենյուի մեջ ընտրել «Add to another list» տարբերակը, և օգտագործողը կհայտնվի այն խմբում, որը չի տեսնում ձեր ակտիվությունը:

Twitter

Հոգնե՞լ եք տրոլլներից, որոնք հանգիստ չեն տալիս հաղորդագրություններով: Այդ դեպքում պետք է ֆիլտրել դրանք: Նման հնարավորություն է տալիս Tweetdeck ծրագիրը:

Tweetdeck ծրագիրը տեղադրելուց հետո պետք է մուտք գործել Twitter-ի ծածկանուն/ծածկագրով: Այնուհետև կարգավորումների բաժնում ընտրել ֆիլտրերը: Այստեղ՝ օգտագործողներ բաժնում կարելի է արգելափակել անցանկանալի օգտագործողներին:

Ընդ որում՝ այս ֆունկցիան կաշխատի միայն այն դեպքում, երբ օգտագործողն օգտվի Twitter-ից Tweetdeck-ի միջոցով, հակառակ դեպքում այն չի գործի: