Ինչպես ընտրել հուսալի նոութբուք

notebooksԱյսօր շուկայում առաջարկվող նոութբուքերի տեսականին այնքան մեծ է, որ ընտրություն կատարելը շատ դժվար է: Ինչպե՞ս ընտրել այնպիսի համակարգիչ, որն ակտուալ կլինի գոնե երեք տարի ու կծառայի ըստ պահանջի:

Վիճակագրական տվյալներ

Սկսենք նրանից, որ բոլոր նոութբուքերը վաղ թե ուշ փչանում են, ինչպես ցանկացած այլ էլեկտրոնիկա, որը դուք գնում եք: Սակայն գոյություն ունի վիճակագրություն, որը ցույց է տալիս, թե որ ընկերության արտադրանքն է ավելի հաճախ շարքից դուրս տալիս: SquareTrade վերլուծական ընկերությունը 2012թ. անցկացրեց հետազոտություն և փորձեց պարզել՝ որ ընկերության նոութբուքերն են ամենակայունը:

Արդյունքները ցույց տվեցին, որ ամենից արագ շարքից դուրս են գալիս HP ընկերության նոութբուքերը, իսկ ամենից հազվադեպը (15,6%) ՝ թայվանական ASUS ընկերության նոութբուքները: Ամենալավ ու ամենավատ նոութբուքերի ցուցակն այսպիսի տեսք ունի.

  • Asus: 15,6 %

  • Toshiba: 15,7 %

  • Sony: 16,8 %

  • Apple: 17,4 %

  • Dell: 18,3 %

  • Lenovo: 21,5 %

  • Acer: 23,3 %

  • Gateway: 23,5 %

  • HP: 25,6 %

Ընտրեք լավ տեխնիկական աջակցություն ունեցող արտադրողի

Եթե ցանկանում եք, որ նոութբուքը երկար ծառայի, ապա կարևոր է, որ արտադրողն ապահովի որակյալ տեխնիկական աջակցություն: Consumer Reports-ի հետազոտության համաձայն՝  Apple-ն ունի ամենաբարձր ցուցանիշը սպասարկման ու տեխ. աջակցության ոլորտում: Ամենավատ աջակցությունը պատկանում է  Acer ընկերությանը: Վիճակագրությունը նման տեսք ունի.

  • Apple – 86

  • Lenovo – 63

  • Asus – 62

  • Dell – 60

  • Toshiba – 59

  • HP – 58

  • Acer/Gateway – 51

Ընտրեք խելքով

Վիճակագրությունը՝ վիճակագրություն, սակայն չպետք է մոռանալ, որ ընկերությունների մեծամասնությունը որակյալ տեխնիկայից բացի թողարկում է նաև «ոչ այնքան որակյալ» արտադրանք:

Ընտրեք՝ ելնելով անհատական պահանջներից

Հաշվի առեք այն տեխնիկական տվյալները, որոնք անհրաժեշտ են Ձեր աշխատանքի համար: Ճիշտ կլինի այս դեպքում ուշադրություն դարձնել գնորդների արձագանքներին, օրինակ՝ ֆորումներում կարդալ նրանց թողած կարծիքները: Այնուհետև կազմեք պահանջվող տվյալների ցուցակ, իսկ հետո սկսեք փնտրել այն լեփթոփը, որը համապատասխանում է բոլոր կետերին:

Եվ իհարկե, ամենակարևորը. նոութբուքը գնելիս աշխատեք անպայման ստուգել, թե այն ինչպես է աշխատում: