Apple-ը մտադիր է թողարկել iPad Maxi

ipad maxi gsmarenaԼուրեր են պտտվում, որ Apple-ը 2014-ի երրորդ եռամսյակում կթողարկի iPad պլանշետ՝ 12,9 դյույմ էկրանով: Հաղորդում է DigiTimes պարբերականը:

Սպասվում է նաև, որ iPad “Maxi”-ից առաջ ընկերությունը վաճառքի կհանի iWatch խելացի ժամացույցները: Մատակարարող ընկերությունները հավաստում են, որ դրանց վաճառքը սկսվելու է 2014-ի երկրորդ եռամսյակում: Ավելին՝ այս խելացի սարքերի առաջին խմբաքանակն արդեն արտադրվել է, սակայն հումքի պակասի պատճառով մասսայական արտադրությունը տեղափոխվել է մյուս տարի:

Նախատեսվում է, որ iWatch ժամացույցները կհամալրվեն մի շարք բիոմետրիկ սենսորներով և ուղղված կլինեն սպորտային ակտիվ կյանք ու առողջ ապրելակերպ վարելուն: Ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ խելացի ժամացույցներն ու մեծ չափսի iPad-ները կպատրաստի թայվանական Quanta ընկերությունը:

Ինչ վերաբերում է մեծ էկրանով iPad-ին, ապա վերլուծաբանների կարծիքով՝ այն կստանա iPad Pro անվանումը:

Աղբյուրը՝ digitimes.com