Համացանցում հայտնվել է iPad mini 3-ի լուսանկարը

iPad-mini-3-gold-2

Թեև շատերը սպասում էին, որ Apple iPad Air-ը և iPad mini 2-ը համալրված կլինեն մատնահետքի սենսորով, սակայն սպասումները չարդարացան: Այնուամենայնիվ, վերջերս ցանցում են հայտնվել երրորդ սերնդի iPad mini-ի նախատիպի նկարները, որն ունի Touch ID սենսոր:

Լուսանկարը հրապարակել է Nowherelse.fr կայքը, որի փոխանցմամբ՝ պլանշետը պատրաստ կլինի ոչ ավելի շուտ, քան հաջորդ տարվա աշնանը: Լուսանկարի հավաստիությունը հնարավոր չէ ստուգել, քանի որ հենց սկզբնաղբյուրը համոզված չէ, որ այն կեղծ չէ:

Հիշեցնենք, որ երկրորդ սերնդի iPad mini-ն ունի 2048х1536 կետայնությամբ Retina էկրան, 7,9 դյույմ անկյունագիծ, 64 բիտային  Apple A7 պրոցեսոր, 5 մպ հիմնական և Full HD դիմային տեսախցիկ: Ավտոնոմ ռեժիմում սարքն աշխատում է  մինչև  10 ժամ:

Աղբյուրը՝ Nowherelse.fr