Ինչպես Windows 7-ում գաղտնաբառ տեղադրել թղթապանակի վրա (վիդեո)

Եթե անհրաժեշտ է որևէ թղթապանակի մուտքը սահմանափակել այլ օգտագործողներից, ապա այս տարբերակը Ձեզ ամենից շատ դուր կգա: Ներկայացնում ենք երկու անվճար ծրագիր, որոնք նախատեսված են թղթապանակների վրա գաղտնաբառ տեղադրելու համար:

Anvide Lock Folder անվճար ծրագիր

Ծրագրի տեղադրումից հետո աշխատանքային սեղանին (desktop) կհայտնվեն shortcut-ներով թղթապանակներ: Եթե ցանկանում եք «փակել» որևէ թղթապանակ, ապա պետք է մկնիկով «քաշել» այն ծրագրի թղթապանակի վրա: Այնուհետև ծրագրի պատուհանում մկնիկով սեղմում ենք ընտրված թղթապանակի վրա և սեղմում ենք «կողպեքի» վրա: Մուտքագրում ենք գաղտնաբառը  երկու անգամ, և թղթապանակն անմիջապես կորչում է տեսադաշտից:

1

«Փակ» թղթապանակը տեսնելու և բացելու համար անհրաժեշտ է կրկին բացել ծրագիրը, ընտրել թղթապանակը, սեղմել «բաց կողպեքի» վրա և մուտքագրել գաղտնաբառը: Կարգավորումներում կան մի քանի հետաքրքիր ֆունկցիաներ, օրինակ՝ անվտանգության բաժնում կարելի է ծրագրի գործարկման գաղտնաբառ դնել:

2

 Բեռնել Anvide Lock Folder

Հիշեք, որ համակարգիչը ֆորմատ անելուց առաջ պետք է անպայման բացել բոլոր փակ թղթապանակների մուտքը:

Hide Folders ծրագիր

Hide Folders ծրագիրն աշխատում է «ALF»-ի նման, այսինքն՝ թղթապանակները կրկին անհետանում են: Հիմնական գործողությունները կրկին գրեթե նույնն են, միայն թե կողպեքների փոխարեն այստեղ Hide և Unhide կոճակներն են:

skryit_papku_hide_folders

Բեռնել Hide Folders-ը

Դիտենք ծրագրի օգտագործման վերաբերյալ տեսանյութը.

 

Ինչպես գաղտնաբառ տեղադրել արխիվացված թղթապանակի վրա

Գաղտնաբառ տեղադրելու ևս մեկ տարբերակ է ֆայլեր արխիվացնելն, օրինակ, Winrar ծրագրով: Դրա համար անհրաժեշտ է թղթապանակի վրա աջ քլիք անել և ընտրել Add to archive տարբերակը:

 kak_zaarhivirovat_papku

Այնուհետև պետք է նոր բացված պատուհանում ընտրեք Advanced բաժինը, այնուհետև սեղմեք Set Password կոճակը: Գաղտնաբառը երկու անգամ պատուհանում մուտքագրելու դեպքում, եթե նշեք ՛՛Encrypt file names” դաշտը, ապա այլ օգտագործողներ չեն կարողանա բացել թղթապանակը ու տեսնել գաղտնազերծված ֆայլերի անունները:

 arhiv_s_parolem

Գաղտնաբառ տեղադրելու այս տարբերակն այնքան էլ նախընտրելի չէ, եթե խոսքը մեծ ծավալով ֆայլերի մասին է: