Ինչպես ջնջել հին նամակները Gmail-ից

Delete_Gmail_emailsGoogle-ի էլեկտրոնային փոստի ծառայությունը շատերի համար ամենօրյա օգտագործման գործիք է: Երկար օգտագործումից հետո Gmail-ում կարող են հավաքվել մեծ քանակությամբ հին նամակներ: Դրանից խուսափելու համար դուք կարող եք օգտվել ավտոմատ կերպով հին նամակները հեռացնող ծառայությունից: Հաջորդականությամբ անցնելով այս քայլերը՝ դուք կարող եք զերծ մնալ անցանկալի կուտակումներից:

1. Մուտք գործեք այս հղումով Google-ի սքրիպտերի ստեղծման հատուկ բաժին: Սեղմեք Start Scripting կոճակին:

2. Բացվող պատուհանում ընտրեք դատարկ նախագիծ տարբերակը:

3. Մուտք գործեք այստեղ և պահպանեք ձեզ մոտ Javascript կոդը: Կարող եք խմբագրել այն ըստ ցանկության. 7-րդ տողում նշված է, թե քանի օրից պետք է հեռացվեն նամակները:

4. Վերադարձեք սքրիպտերի ստեղծման ծառայություն: Տեղադրեք կոդը, այնուհետև սեղմեք վերևի նավարկման տողում առկա ժամացույցին և ավելացրեք նոր թրիգգեր:

5. Բացված պատուհանում ոչինչ պետք չէ անել, ընդամենը սեղմեք պահպանել և դուրս եկեք: Այս ամենը վերջացնելուց հետո սեղմեք նույն մենյուի գործարկման (run) եռանկյունաձև կոճակին:

6. Թարմացրեք Gmail-ի էջը և նշիչների ցուցակում կտեսնեք նոր հնարավորություն՝ Delete Later կամ այն անվանմամբ, որը դուք գրել եք: Նամակները դիտելիս, կարող եք նշել այդ պարամետրը և այն ավտոմատ կերպով կջնջվի նշված ժամանակից: