Dell-ը շուկա կհանի 24 դյույմ անկյունագծով 4K մոնիտորներ

dell-4k-monitor

Dell ընկերությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է տեղեկություն այն մասին, որ շուտով հասանելի կլինեն նոր 24 դյույմ անկյունագծով 4K մոնիտորներ:

Չնայած շուկայում այսօր կան 32 դյույմ անկյունագծով 4K մոնիտորներ, 24 դյույմանոց արտադրանքը կարող է նոր տրենդ ստեղծել շուկայում, գրում է Anandtech-ը:

Նոր Dell մոնիտորը լինելու է Ultra HD, ունենալու է 3840×2160 պիքսել թույլատվություն, որը Full HD է 4 անգամ: Մնացյալ պարամետրերն են՝ 1.07մլրդ. գույներ, HDMI մուտք, DisplayPort, mini-DP, չորս USB 3.0 բնիկ և 6-ը մեկում քարտ reader:

Առայժմ հայտնի չէ, թե որքան կարժենա այս բարձրակարգ մոնիտորը: Հիշենք, որ Dell-ի 32դյույմ անկյունագծով 4K մոնիտորն արժե 3,500 դոլար, ինչից կարելի է ենթադրել, որ 24դյույմը կարժենա փոքր ինչ ավելի մատչելի:

 Աղբյուրը՝ cnet.com