Facebook-ը հայտնել է, որ այսուհետ օգտագործողների «Նորությունների ժապավենում» (News Feed) ավելի շատ ցուցադրելու է լրատվական կայքերի, սպորտային և այլ թեմատիկ միջոցառումների հղումներ հատկապես, երբ օգտագործողը մուտք է գործել բջջայինից:
Այս նոր փոփոխությամբ սոցցանցը ձգտում է հասնել, այսպես կոչված, «բարձրորակ բովանդակության»: Բացի դրանից յուրաքանչյուր հղումի տակ հնարավոր կլինի գտնել թեմային մոտ ևս երեք հղում:
Սա նշանակում է, որ Facebook-ում այսուհետ ավելի քիչ կցուցադրվեն մեծ տարածում ունեցող մեմերի նկարները կամ հումորային պատկերները, գրում է Cnet-ը:
Աղբյուրը՝ cnet.com