«Հոբբիթ 2»-ի գովազդային արշավը շարունակվում է Microsoft-ի հետ

«Հոբբիթ 2» ֆիլմի գովազդային արշավի շրջանակում երկրպագուներին առաջարկվում է տպագրել եռաչափ տպագրությամբ ֆիլմի կարևոր տիեզերական արտեֆակտներից մեկը:

Ֆիլմի պրոմոկայքում շուտով հնարավոր կլինի ներբեռնել արտեֆակտի՝ Էրեբորի բանալու մոդելը: Այս բանալին նախագծել են Weta ստուդիայի դիզայներները: Վերջիններս զբաղվում են նաև «Հոբբիթ 2»-ի և այլ ֆիլմի դեկորացիաներով:

Այս գովազդային արշավը Warner Bros. կինոարտադրողը կիրականացնի Microsoft-ի հետ համատեղ: Արտեֆակտի ֆորման ներբեռնելու հղումը կստանան միայն Windows 8 օգտագործողները:

Աղբյուրը՝ theverge.com