Yandex-ը ստեղծել է պոետ-ռոբոտ

YandexՌուսական ինտերնետ-հսկա Yandex-ը նախագծել է բանաստեղծություններ գրող ռոբոտի: Ինչպես հայտնում է ընկերությունն իր պաշտոնական բլոգում , ռոբոտը ստեղծագործում է որոնողական համակարգում ուղարկվող հարցումների տեքստերի հիման վրա:

Ռոբոտին նախագծել է Yandex-ի վերլուծական բաժնի աշխատակիցների մեկը, ով ավելի վաղ նախագծել էր ընկերության լեզվաբանության ալգորիթմը:

Yandex-ի ներկայացուցիչների խոսքով, ժամանակի ընթացքում ռոբոտի ստեղծագործական հմտությունները կատարյալ են դարձել: Այսօր ռոբոտը կարողանում է կազմել անգամ սոնետներ:

Պոետ-ռոբոտի բանաստեղծություններին շուտով հնարավոր կլինի ծանոթանալ Yandex-ի Facebook-յան պաշտոնական էջում: