Թողարկվել է սպիտակ Nexus 7

nexus 7 white

Google ընկերության բրենդային պլանշետ Nexus 7-ը թողարկվեց 2013թ. ամռանը և շուկայում դարձավ հասանելի միայն սև տարբերակով: Նոր սպիտակ կաղապարով տարբերակի թողարկմանը շատերն էին սպասում:

Շատերը կարծում էին, որ ASUS-ի հետ համատեղ արտադրված պլանշետն ամբողջովին սպիտակ է լինելու: Սակայն նոր սպիտակ Nexus 7-ի միայն ետնային կաղապարն է ճերմակ դարձել:

White_Nexus_7_Montage_Wide

Նոր սպիտակ Nexus 7-ն արդեն հասանելի է Google Play Store -ում 270 դոլար արժողությամբ: Այն ստացել է 32Գվ հիշողություն և հասանելի է միայն Wi-Fi տարբերակով: Պլանշետի մնացյալ բնութագիրը մնացել է նույնը: Արդյոք շուկայում կհայտվի LTE և 16Գբ տարբերակը, առայժմ, անհայտ է:

Հիշենք, որ Nexus 7-ը հագեցած է քառամիջուկ Snapdragon S4 Pro 1,5ԳՀց GPU Adreno 320 պրոցեսորով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ,  և Full HD էկրանով:

Աղբյուրը՝ engadget.com