«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին:
«Հարավ–արևմտյան թաղամաս» վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Մալաթիա–Սեբաստիա համայնքում, Րաֆֆու փ. 15/1 հասցեում։ Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն առանց ընդմիջման:
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ կապի ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով. ծառայությունների ակտիվացում, հաշիվների վճարում և այլն:
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել գրասենյակների ցանկն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջանններում: Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում գործում է 84 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 28–ը` Երևանում: