5 գործողություն նոր Android-պլանշետն օգտագործելուց առաջ

Եթե ձեռք եք բերել Android-պլանշետ, ապա այն օգտագործելուց առաջ առաջարկում ենք ծանոթանալ 5 կետերի, որոնց արժե ուշադրություն դարձնել, որպեսզի կարողանաք օգտագործել Ձեր նոր գաջեթը լավագույն ձևով:

01-use of Android Tablet

Երկարացնում ենք մարտկոցի կյանքը

Մարտկոցի կյանքը, իհարկե, կախված է սարքի տեխնիկական տվյալներից, չափսից, օգտագործվող օպերացիոն համակարգից, ծրագրերից, սակայն Դուք կարող եք մի քանի կարգավորումների միջոցով ավելացնել նրա աշխատանքի ժամանակը:

Առաջին հերթին նվազեցնենք էկրանի լուսավորությունը այնպես, որ հարմար լինի պլանշետն օգտագործել. երբեմն հենց շատ վառ էկրանն է խլում մարտկոցի հիմնական էներգիան: Դա անելու համար մուտք գործեք Կարգավորումներ/Էկրան/Լուսավորություն:

Հաջորդը չօգտագործվող ծրագրերն են, որոնք կարելի է ուղղակի անջատել: Օրինակ՝ Bluetooth, location access, NFC:

02-use of Android Tablet

Տեղադրել file manager

Android-ի մեծ առավելություններից է այն, որ հեշտությամբ կարող ենք մուտք գործել օպերացիոն համակարգ: Դրա համար բեռնենք և տեղադրենք ES File Explorer (https://play.google.com/store/apps/details?id=com.estrongs.android.pop&hl=en) հավելվածը, որը թույլ է տալիս տեսնել պլանշետում առկա ֆայլերը, թղթապանակները և այլն: Այսպիսով Դուք կկարողանաք հեշտությամբ կառավարել պլանշետի հիշողությունը և ջնջել ոչ պետքական ֆայլերը՝ գաջեթի արտադրողականությունը բարձրացնելու համար:

 

Տեղադրել HD Widget-ներ

Գաղտնիք չէ, որ Android ՕՀ-ը թույլ է տալիս փոխել դիզայնը, ինտերֆեյսն այնպես, ինչպես Ձեզ է հարմար: Այն ունի նաև վիջեթների հնարավորություն, որոնք թույլ են տալիս ավելի հեշտ օգտվել պլանշետի ծրագրերից և ֆունկցիաներից:

 HD վիջեթների միջոցով կկարողանաք գլխավոր էկրանի վրա ավելացնել ժամացույց, եղանակի տեսություն, Wi-Fi-ն անջատելու/միացնելու, էկրանի լուսավորությունը կարգավորելու արագ մենյու, տեսնել ինչ վիճակում է մարտկոցը և այլն:

03-use of Android Tablet

Հոգացեք անվտանգության մասին

Android օպերացիոն համակարգի open source լինելը վատ է այն առումով, որ ավելի խոցելի է դառնում անվտանգության առումով: Խորհուրդ ենք տալիս տեղադրել AVG AntiVirus-ը, որն անվճար է և բավական լավ է աշխատում:

Հավելվածն ունի նաև պլանշետը հեռակա արգելափակելու և անձնական տեղեկությունները ջնջելու ֆունկցիա, որը պետք կգա այն ժամանակ, երբ Ձեր պլանշետը կորցնեք:

Տեղադրեք 3DMark-ը

Տեսնելու համար, թե ձեր գաջեթն ինչ տեխնիկական ու գրաֆիկական հզորություն ունի՝ եռաչափ խաղեր խաղալու համար, բեռնեք եւ տեղադրեք 3DMark հավելվածը։

Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս կատարել 3DMark Unlimited թեստը, որը ցույց կտա ձեր պշանշետի վարկանիշը։

04-use of Android Tablet