LG-ն կներկայացնի աշխարհի ամենամեծ կոր հեռուստացույցը

LG curved TV

Հարավկորեական LG ընկերությունը հունվարին՝ CES ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին կներկայացնի կոր Ultra HD-հեռուստացույց՝ 105 դյույմ անկյունագծով՝  5120×2160 պիքսել թույլատվությամբ:

Ինչպես նշում է ընկերությունը, այն կլինի աշխարհում առաջին նման տեխնիկական բնութագրով հեռուստացույցը: Հիշենք, որ CES 2014-ը կանցկացվի հունվարի 7-10-ը Լաս Վեգասում (ԱՄՆ):

Հեռուստացույցի կողմերի հարաբերակցությունը կկազմի 21:9. այն կարելի է անվանել տնային կինոթատրոն: LG-ն նշում է, որ պատկերը ունենալու է բարձրակարգ որակ, որը ստանալու համար ընկերությունը մշակել է նոր տեխնոլոգիաներ: Նոր յուրօրինակ կոր հեռուստացույցի արժեքի և վաճառքի մեկնարկի մասին առայժմ մանրամասներ չկան:

Նշենք, որ կոր էկրանով հեռուստացույցները գնալով դառնում են տարվա թրենդ: Նման հեռուստացույցներ սկսել է արտադրել ոչ միայն LG-ն, այլև Samsung-ը և Sony-ն:

Աղբյուրը՝ theverge.com