Samsung-ը ներկայացրել է իր առաջին խաղային սարքը՝ GamePad-ը

Samsung gamepad

Samsung Electronics ընկերությունը թողարկել է իր առաջին խաղային անլար  սարքը՝ Samsung GamePad-ը: Այն աշխատում է Android օպերացիոն համակարգով և համատեղելի է Mobile Console հավելվածի հետ, որը հնարավորթյուն կտա ընդլայնել Galaxy ընտանիքի սարքերի խաղային ֆունկցիաները:

Samsung GamePad-ը միանում է սարքերին Bluetooth-ով կամ NFC-ով: Այն հնարավորություն կտա Galaxy սմարթֆոնը կամ պլանշետը դարձնել խաղային կցորդ: GamePad-ը համատեղելի է 4-6.3 դյույմ անկյունագիծ էկրան ունեցող Galaxy սարքերի հետ: Այն հնարավոր է միացնել նաև հեռուստացույցին HDMI լարի և Screen Mirroring ֆունկցիայի միջոցով:

Mobile Console հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել և գնել խաղեր: Հասանելի են Need for Speed Most Wanted, Asphalt 8: Airborne, Modern Combat 4: Zero Hour, սպորտային խաղ Virtual Tennis Challenge, Prince of Persia: The Shadow և Flame խաղերի սիմուլյատորներ: Ընդհանուր այս պահին հասանելի է 35 խաղ:

Աղբյուրը՝ engadget.com