Դիզայները կահույք է պատրաստում անպետքական էլեկտրոնիկայից (ֆոտոշարք)

Դիզայներ Բենջամին Ռոլինս Քալդուելը հնացած և չօգտագործվող համակարգիչներից, հեռախոսներից, տպիչներից, հաշվիչներից և նման այլ էլեկտրոնիկայից պատրաստում է յուրահատուկ կահույք: Դիզայները ցանկացել է նման հավաքածու ստեղծել՝ ցույց տալու համար, թե մարդկությունը որքան շատ էլեկտրոնիկա է արտադրում և տարիներ անց այն դեն նետում:

Հավաքածուն ստացել է «Ապրելով համակարգչային դարաշրջանում» անունը: Դիզայների պատրաստած կահույքում ամենուրեք համակարգչային չիպեր են, LCD-էկրաններ, կոշտ սկավառակներ: Աթոռների նստատեղը պատրաստված է իրար հյուսված լարերից:

Հավաքածուն ներկայացվել է հանրությանը Լեդի Գագային ArtRave միջոցառմանը, որը կազմակերպվել էր երգչուհու վերջին ալբոմի թողարկման կապակցությամբ: Սպասվում է, որ դիզայները կներկայացնի իր պատրաստած կահույքը նաև Սան Ֆրանցիսկոյի FOG ցուցահանդեսին:

Աղբյուրը՝ theverge.com