Apple-ը, այնուամենայնիվ, կթողարկի մեծ էկրանով iPad

Apple iPad MaxiԼուրերն այն մասին, որ Apple-ը նախագծում է մեծ՝ 12.9 դյույմ անկյունագիծ էկրանով iPad, հայտնվեցին համացանցում 2013-ի մայիսից: Ավելի ուշ ճանաչված The Wall Street Journal պարբերականը հաստատեց այս լուրը՝ հղելով իր աղբյուրներին:

Լուրերի արդյունքում նոր պլանշետը ստացավ iPad Pro անվանումը: Այս անգամ դեռևս գոյություն չունեցող պլանշետի մասին հերթական լուրն է տարածել Digitimes-ը, որը հայտնի է իր կանխատեսումներով: Այս թայվանական ռեսուրսը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին, նշում է, որ Apple-ը կներկայացնի մեծ էկրանով iPad 2014թ. հոկտեմբերին և վերջինիս արտադրությամբ կզբաղվի Quanta Computer ընկերությունը:

Նոր  iPad Pro-ն միտված է լինելու ծառայել ուսումնական նպատականերին: Սպասվում է, որ այն կունենա 2732 x 2048 պիքսել թույլատվության էկրան:

Աղբյուրը՝ appleinsider.ru