Ստեղծվել է աշխարհի ամենամեծ գիրքը՝ նվիրված «Հոբբիթ 2» ֆիլմին (վիդեո)

TOURISM NEW ZEALAND - New Zealand Brings World's Largest Pop-Up

Tourism New Zealand ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենամեծ գիրքը: «Հոբբիթ 2» ֆիլմին նվիրված ինստալացիան հնարավորություն է տալիս ֆիլմի երկրպագուներին ուղիղ իմաստով քայլել գրքում՝ Միջերկրային թագավորությունան գլխավոր վայրերով:

Այս նորարար գիրքը հայտնվել է Լոս Անջելեսյան հյուրանոց Beverly Hilton-ում: Գրքի բարձրությունը կազմում է 15մ, իսկ ընդհանուր այն երկու մեծ թենիսի դաշտի չափ ունի: Գրքում կարելի է տեսնել Բիլբո Բեգինսի տունը, անտառային գետը և այլ հայտնի տեսարաններ:

Մարդիկ, քայլելով գրքի էջերի վրայով, հետաքրքիր արկածային ճամփորդության մասնակից են դառնում և զգում իրենց իրական «Հոբբիթ»-ում:

Հիշենք, որ «Հոբբիթ» ֆիլմի 2-րդ մասը թողարկվել է դեկտեմբերի 13-ին: Հայաստանում ևս այն ցուցադրվում է: Իսկ տրիլոգիայի 3-րդ մասը կթողարկվի 2014-ի դեկտեմբերի 17-ին: