Lumia 2520-ն ընդդեմ iPad-ի (վիդեո)

Ֆիննական Nokia ընկերությունը թողարկել է հերթական գովազդային հոլովակը, որում ցուցադրում է իր բրենդային Lumia 2520 պլանշետի առավելությունները Apple-ի iPad-ի նկատմամբ: Գովազդային հոլովակում չկան ուղիղ արտահայտություններ՝ ուղղված iPad-ին, սակայն ամբողջապես օգտագործվում են Apple-ի գովազդային սլոգանները:

Հիմնական շեշտը Nokia-ն դնում է մարտկոցի արագ լիցքավորման , երկար աշխատանքի և ֆիզիկական ստեղնաշարի առկայության վրա: