Ինչպես անջատել գաղտնաբառի մուտքագրումը Windows 8 մուտք գործելիս

Գաղտնաբառի մուտքագրումը համակարգիչը միացնելիս օգտակար է, երբ նույն համակարգչից օգտվում է մի քանի հոգի, ովքեր ունեն մուտք գործելու առանձին հաշիվներ: Սակայն եթե համակարգիչը օգտագործում եք միայն Դուք և ոչինչ թաքցնելու կարիք չունեք, ապա այս ֆունկցիան կարելի է նաև անջատել:

Դրա համար պետք է սեղմել Win+R, և խնդիրների կատարման պատուհանում գրել հետևյալ հրահանգը՝ «netplwiz», այնուհետև՝ Enter:

Windows 8 pass

Կտեսնեք համակարգիչն օգտագործողների ցանկը: Ընտրեք Ձերը և հանեք հետևյալ նշումը՝ «Պահանջել անվան ու գաղտնաբառի մուտքագրում»: Կբացվի պատուհան, որտեղ պետք է մուտքագրել ընթացիկ գաղտնաբառը, որն ամեն անգամ գրում եք Windows մուտք գործելիս: «ОК» սեղմելուց հետո գաղտնաբառը հանվում է: Նկատի առեք այն, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն համակարգչի վերաբեռնավորումից հետո:

Windows 8 pass 02

Եթե համակարգիչն օգտագործվում է մի քանի հոգու կողմից, ապա կարող եք ընտրել՝ որ հաշիվները բացվեն առանց գաղտնաբառի, որոնք՝ գաղտնաբառով: Նոր օգտագործող ավելացնելու համար սեղմեք «Ավելացնել» և ընտրեք՝ նա մուտք գործի Windows Microsoft-ի հաշիվ օգտագործելով, թե առանց: Առաջին դեպքում անհրաժեշտ կլինի հաշիվ բացել Microsoft-ում՝ լրացնելով էլ-փոստ, գաղտնաբառ և այլ անձնական տվյալներ, իսկ երկրորդ դեպքում՝ միայն ծածկանուն և ծածկագիր:

 Windows 8 pass 03

Windows 8 pass 04

Իսկ մի օգտագործողից մյուս անցնելու համար պետք չէ վերաբեռնավորել համակարգիչը, այլ միայն սեղմել Ctrl+Alt+Del համակցությունը և ընտրել «Փոխել օգտագործողին» տարբերակը: