LG-ն հայտնել է webOS ՕՀ-ի ապագային մասին (CES 2014)

LG curved TVLG Electronics ընկերությունը շարունակում է CES 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսին ուրախացնել իր նորույթներով: Ընկերությունն այս անգամ պաշտոնապես հայտնել է իր ապագային մեծ պլանների մասին՝ «խելացի» հեռուստացույցներում webOS ՕՀ-ի ներդրման մասին: Հիշենք, որ LG-ն գնեց webOS-ը HP ընկերությունից 2013թ. մարտին:

Հիշենք, որ webOS-ն ի սկզբանե ստեղծվել էր սմարթֆոններում և պլանշետներում աշխատելու համար: Սակայն այն չհասավ մեծ հաջողությունների: Այժմ LG պատրաստվում է այն դարձնել իր «խելացի» հեռուստացույցների 70%-ի հիմնական ՕՀ-ն:

LG հեռուստացույցը միացնելիս, էկրանին կհայտնվի անիմացիոն պերսոնաժ Bean Bird-ը, որը կբացատրի օգտագործողին, թե ինչպես պետք է օգտվել հեռուստացույցից և կծանոթացնի կարգավորումների հետ: Բացի դրանից, քանի որ webOS-ն ի սկզբանե նախագծված է վեբի հետ աշխատանքի համար, ապա պետք է սպասել, որ նոր «խելացի» LG հեռուստացույցներում կլինեն հավելյալ վեբ-նավարկման հնարավորություններ:

Աղբյուրը՝ lgnewsroom.com