Ինչպես դառնալ «անտեսանելի» Whatsapp հավելվածում

Որքան հաճախ է պատահում, որ Ձեր հեռախոսում Whatsapp-ը օնլայն է, այնինչ դուք քնած եք այդ պահին: Ձեր ընկերները ցույց են տալիս Ձեր վերջին այցելության տվյալները և չեն հավատում Ձեզ: Նման դեպքերում կարևոր է դառնում դարձնել կարգավիճակը «անտեսանելի»: Այս հարցում Ձեզ օգնության է գալիս Hide Status հավելումը Whatsapp մեսենջերի համար, որը հասանելի է Google Play ծրագրերի օնլայն խանութում: Այն ոչ միայն կդարձնի Ձեզ «անտեսանելի», այլև կթաքցնի Ձեր վերջին այցելության տվյալները:

whatsAPP

Hide Status-ը բազմաֆունկցիոնալ չէ, այն ընդամենը հնարավորություն է տալիս փոխել կարգավիճակը «օնլայն»-ի և «օֆլայն»-ի:

Ծրագրի տեղադրումից հետո այն Ձեզ կհուշի, որ պետք է սեղմել “Hamburger” կոճակի վրա (Սպիտակ կլորակ՝ մեջում երեք հորիզոնական գծիկներ): Այնուհետը կհայտնվի հավելվածների մենյու, որտեղ կտեսնեք “Shortcut in Whatsapp”՝ նշանակող, որ Hide Status-ը բարեհաջող կերպով սինքրոնիզացվել է Ձեր Whatsapp հաշվի հետ:

WHATSAPP4Այժմ փակեք Hide Status-ը, բացեք Whatsapp-ը և համոզվեք, որ աջ վերևի անկյունում կա կանաչ գույնի Whatsapp լոգոտիպ՝ նշանակող, որ դուք մեսենջերում եք և ընդամենը մեկ սեղմումով այն հնարավոր է դարձնել մոխրագույն՝ թաքցնելով Ձեր օնլայն լինելու փաստը: Վերջ. դուք այժմ անտեսանելի եք Whatsapp-ում: