Ինչպես Android-ում պահպանել YouTube տեսանյութը MP3 ֆորմատով

Եթե որևէ երգ կա YouTube-ում, որի MP3 ֆորմատը չեք գտնում, ապա առաջարկում ենք հետևյալը՝ վերածել տեսանյութը երգի և ավելացնել Ձեր հեռախոսի նվագարկչում:

youtube-mp3-01

1. YouTube-ի տեսահոլովակը երգ դարձնելու համար պետք է բեռնել FullRip հավելվածը:

2. Բավական է որոնման տողում մուտքագրել երգի անունը կամ YouTube-ի հղումը, որը ցանկանում եք բեռնել և սեղմել «Go!» կոճակը: Այնուհետև սեղմեք տեսանյութի վրա:

3. Կբացվի ֆունկցիաների մենյուն, որտեղ պետք է սեղմել Download mp3 տարբերակը:

Կա ևս մեկ ծրագիր՝ Video Converter MP3 , որը թույլ է տալիս գտնել Ձեր հեռախոսում ցանկացած վիդեո-ֆայլ և այն դարձնել mp3:

youtube-mp3-02