Samsung-ը ներկայացրել է բյուջետային Galaxy Tab3 Lite պլանշետը

Samsung Galaxy Tab 3 Lite

Samsung ընկերությունը ներկայացրել է իր ամենաբյուջետային պլանշետը՝ Galaxy Tab3 Lite-ը: Այն ունի 7դյույմ անկյունագիծ էկրան՝ 1024×600 պիքսել թույլատրությամբ և մինչև 8 ժամ աշխատող 3600մԱ/Ժ մարտկոց:

Իր տեխնիկական բնութագրով, Galaxy Tab3 Lite-ը համարվում է Tab պլանշետների շարքի ամենակրտսեր մոդելը: Սարքն աշխատում է երկմիջուկ 1.2ԳՀց պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 8Գբ ներկառուցված հիշողությամբ, 2Մպ տեսախցիկով:

Նոր բյուջետային սարքի արժեքի և շուկա դուրս գալու ժամկետների մասին ընկերությունն, առայժմ, տեղեկություններ չի տարածել:

Աղբյուրը՝ cnet.com