Սթիվ Ջոբսի դիմանկարը ստեղնաշարի կոճակներից (ֆոտո)

Ամերիկացի դիզայներ Դուգ Պաուելը (Doug Powell) ճանաչված է իր ոչ սովորական ու տպավորիչ խճանկարներով: Նա հարցազրույցներում մի քանի անգամ նշել է, որ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը  մեծ ազդեցություն է ունեցել իր արվեստի վրա, և որոշել է նրա հիշատակին ստեղծել դիմանկար:

Խճանկարը ստեղծվել է համակարգչային ստեղնաշարի կոճակներից: Պաուելի խոսքով՝ խճանկարում օգտագործվել է 600 ստեղնաշարի 5892 կոճակ:

Ripleys-Stevejobs-LARGE_a

Նկարիչը խճանկարը պատրաստելուց առաջ՝ մշակել է յուրաքանչյուր ստեղնը, տեսակավորել դրանք՝ ըստ չափսերի ու գույների:

Հետաքրքիր է, որ խճանկարում հավաքված են մի քանի հատկանշական բառեր՝ «Macintosh», «Apple», «Pixar», «iTunes»: Խճանկարը գնել է Ripley Entertainment ընկերությունը:

Աղբյուրը՝ wftv.com