Ստեղծվել են Helvetica և Garamond տառատեսակներից ոգեշնչված ակնոցներ

Ճապոնական Type ընկերությունը ներկայացրել է ակնոցներ՝ ստեղծված ճանաչված թվային տառատեսակների ոգեշնչմամբ: Ընկերությունը ներկայացրել է երկու կոնցեպտ՝ Helvetica և Garamond տառատեսակների անվանումով և նմանությամբ:

Helvetica Garamond

Այս ակնոցների յուրօրինակությունը կառուցվածքի մեջ է: Ճապոնական ընկերությունը նշում է, որ իրենց աքսեսուարները ստեղծված են ընդգծելու կրողի յուրահատկությունը և ինդիվիդուալիզմը:

Օրինակ կլորավուն ֆորմա ունեցող Garamond ակնոցն ընդգծում է էլեգանտությունը՝ հիշեցնելով 16-րդ դարի Ֆրանսիան:

Garamond

Garamond-02

Garamond-03

Իսկ Helvetica մոդելն առանձնանում է հստակ գծերով:

Helvetica

Helvetica-regular

Helvetica-regular-03

Այս պահին Type-ը միայն երկու տառատեսակի շուրջ է կենտրոնացել: Սակայն կա հնարավորություն այս երկու մոդելները պատրաստել սեփական ճաշակով: Ընկերության կայքում կա հնարավորություն ընտրելու սիրելի գույնը և շրջանակի հաստությունը: Տպագրության պես հասանելի են երեք տարբերակներ՝ light, regular և bold:

Ակնոցների վաճառքը կմեկնարկի հունվարի 30-ին՝ յուրաքանչյուրը 231 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ type.gs