Lego-ն կթողարկի Ghostbusters հավաքածու (վիդեո)

Lego ընկերությունը կթողարկի  «Ուրվականների որսորդները» (Ghostbusters) պաշտոնական հավաքածու: Այն կթողարկվի CUUSOO պրոեկտի շրջանակում, որը ստեղծվել է ֆանտաստիկ գաղափարները իրականություն դարձնելու համար:

LEgo ghostbusters

CUUSOO 7-րդ մրցույթին մասնակցել է միանգամի երկուGhostbusters նախագիծ: Դրանցից մեկը, որը ճանաչվել է հաղթող ներկայացրել է ֆիլմի 13 ամյակին նվիրված հավաքածու: Նշենք, որ մրցույթին մասնակցում էին նաև այլ հայտնի ֆիլմերի հավաքածուներ:

Հաղթող ճանաչված ֆիգուրների թողարկման օրը և արժեքն առայժմ հայտնի չէ: Ինչ վերաբերվում է ֆիլմին, ապա հնարավոր է, որ այն վերանկարահանվի մոտ ապագայում: