Foursquare-ը Microsoft-ին կտրամադրի իր գեոլոկացիոն տվյալները

FoursquareMicrosoft-ը կներդնի 15մլն. դոլար Foursquare գեոլոկացիոն սոցցանցի բիզնեսում: Այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը:

Համաձայն երկու ընկերությունների միջև կնքված պայմանագրի, Foursquare-ը պետք է տրամադրի Microsoft-ին իր գեոլոկացիոն տվյալները, որոնք կօգտագործվեն Windows 8 ՕՀ-ում, Windows Phone բջջային ՕՀ-ի ծառայություններում, ինչպես նաև ներկառուցված կլինեն Bing որոնողական համակարգում: Պայմանագրի տևողությունը 4 տարի է, սակայն այն էքսկլուզիվ չէ, այսինքն Foursquare-ը նման պայմանագիր կարող է կնքել նաև այլ ընկերությունների հետ:

Այսօր Foursquare-ում կան ավելի քան 60մլն. ռեստորանների, խանութների, գեղեցկության սրահների և այլ վայրերի գեոլոկացիոն տվյալներ: Ծառայությունն ունի 45մլն. օգտագործող, ովքեր օրական նոր վայրեր են գրանցում ծառայության քարտեզներում և կիսվում տպավորություններով:

Աղբյուրը՝ TechCrunch.com