Google-ը գործարկել է DevArt նախագիծը (վիդեո)

Google ընկերությունը գործարկել է DevArt նախագիծը Լոնդոնի Barbican արվեստի կենտրոնի հետ համատեղ: DevArt-ը նախատեսված է բոլոր այն նկարիչների համար, ովքեր իրենց աշխատանքում օգտագործում են ծրագրավորման գործիքներ: DevArt-ը նման նկարիչներին առաջարկում է մասնակցել մրցույթի, որի հաղթողները հնարավորություն կունենան ներկայացնել սեփական աշխատանքները «Digital Revolution» ցուցահանդեսին, որից հետոլ էլ մասնակցել միջազգային տուրնեի:

Հատուկ այս նախագծի համար Google-ը ստեղծել է կայք՝ devart.withgoogle.com-ը, որտեղ արդեն տեղ են գտել մի շարք թվային նկարիչների գործեր: Նախագիծը վարում են նկարիչներ Կարստեն Շմիդտը, Վարվրար Գուլյաևան, Մար Կարնետը և այլք: DevArt-ի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտերը լրացնել մինչև մարտի 28-ը: «Digital Revolution» ցուցահանդեսը Լոնդոնում կմեկնարկի հուլիսի 3-ին: