Lego-ն հնարավոր է թողարկի «Շերլոք» սերիալի կոնստրուկտոր

Lego ընկերությունը մտադիր է թողարկել «Շերլոք» սերիալի հերոսներով կոնստրուկտոր-խաղալիքների շարք, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Sherlock Lego

Ընկերությունը նման շարքեր թողարկում է այն դեպքում, երբ գաղափարը քրաուդֆոնդային նախագիծ Lego Cuusoo-ում հավաքում է ավելի քան 10 հազ. ձայն: «Շերլոք» նախագիծը հավաքել է անհրաժեշտ ձայները և անցել ֆինալիստների ցուցակ, որոնցից ընտրվելու է հաղթող: «Շերլոք» կոնստրուկտորի ստեղծման գաղափարի հեղինակը Flailx անունով օգտագործողն է, ում կարծիքով պետք է Lego կոնստրուկտորը բաղկացած լինի 70 դետալներից՝ Շերլոքի Բեյքեր սթրիթում գտնվող բնակարանը հավաքելու համար:

Բացի Ուաթսոնի և Շերլոքի կերպարներից հասանելի են լինելու այլ հերոսները՝ Մարիարտին, ինսպեկտոր Լեստրեյդը, տիկին Հադսոնը, Մայքրավտտը և Մոլի Հուպերը: «Շերլոք»-ի կոնստրուկտորի թողարկումը Lego-ն կհաստատի կամ կմերժի մայիս ամսին:

Հիշենք, որ ճանաչված սերիալի 3-րդ եթերաշրջանը թողարկվեց 2014թ. հունվարին: