Ամեն րոպե Youtube վիդեոհոսթինգում տեղադրվում է 35 ժամ ընդհանուր տևողությամբ տեսանյութ՝ ֆիլմեր, ուսուցանող նյութեր, երաժշտական տեսահոլովակներ և այլն: Այսօր YouTube-ում կարելի է գտնել ցանկացած թեմայով տեսանյութ՝ սկսած խոհարարական բաղադրատոմսերից, մինչև սերիալներով: Սակայն արդյունավետ որոնման համար պետք է տիրապետել մի քանի հմտությունների, որոնց մասին էլ կխոսենք այս know-how-ում:
Ոչ բոլորը գիտեն, որ վիդեոհոսթինգի որոնման հատվածը թույլ է տալիս կոնկրետացնել որոնումը հատուկ պարամետրերի միջոցով: Օգտագործելով դա՝ ավելի հեշտ կդառնա Ձեզ անհրաժեշտ տեսանյութը գտնելը: Լրացուցիչ պարամետրը կարելի է գրել անվանումից հետո ստորակետ դնելով: Կամ որոնել կոճակը սեղմելուց հետո կտեսնեք Filters կոճակը, որը սեղմելից հայտնվում են առաջարկվող ֆիլտրները:
Ֆիլմերի որոնում
YouTube-ում կան բազմաթիվ օրինական ֆիլմեր, որոնք միանգամից չեն հայտնվում որոնելիս: Դրանք գտնելու համար որոնման տեքստից հետո պետք է դնել ստորակետ, այնուհետև գրել Movie:
Նոր տեսանյութերի որոնում
Եթե հստակ գիտեք, թե երբ է տեղադրվել Ձեզ անհրաժեշտ տեսանյութը, ապա կոնկրետացրեք հարցումը՝ ընտրելով մոտավոր տեղադրման ժամանակը՝ Hour, today, week, month, year:
Որակյալ տեսանյութերի որոնում
Եթե Ձեզ հետաքրքրում են միայն HD-որակով տեսանյութերը, ապա կարող եք հարցման մեջ նշել այդ ֆիլտրը:
Երգացանկերի որոնում
Ինչպես գիտեք, YouTube-ում հնարավոր է ստեղծել երգացանկեր և երբեմն ավելի հարմար է գտնել թեմատիկ երգացանկեր հետաքրքրող թեմայով, քան առանձին տեսանյութեր: Այդպիսի որոնում անելու համար փնտրվող տեքստից հետո գրեք playlist:
Որոնում՝ ըստ տևողության
Եթե անհրաժեշտ է գտնել շատ կարճ կամ երկար տեսանյութեր, կարող ենք օգտագործել long կամ short պարամետրերը: Long-ի դեպքում ցուցադրվում են 20 և ավելի րոպե տևողությամբ տեսանյութեր, իսկ short-ի դեպքում՝ չորս և պակաս տևողությամբ: