Սոցցանց, որը վճարում է օգտագործողներին գրառումներ անելու համար

tsu-1-652x336Tsu սոցցանցը, որը գործարկվել է 22.10.2014-ին, տարբերվում է մյուս սոցիալական ցանցերից նրանով, որ այն վճարում է օգտագործողներին գրառումներ անելու, ինչպես նաև ընկերներին կայք հրավիրելու համար։ Վճարումը կատարվում է գովազդից ստացված եկամտի շնորհիվ։ Կայքում տեղադրված գովազդների եկամտի 10%-ը կայքը կպահի իրեն, իսկ 90%-ը կվերադարձնի օգտագործողներին։

Գրառման դիմաց վճարման չափը կախված կլինի մի քանի գործոններից՝ օգտագործողի ակտիվությունից, գրառման լայքերից և այլն։

Tsu-ում գրանցվել հնարավոր է միայլ այլ օգտագործողների հրավերով։ Կայքում կարելի է տեղադրել լուսանկարներ, հղումներ և այլն, գրեթե նույնը, ինչ Facebook սոցցանցում։ Օգտագործողի էջում ցուցադրվում է, թե որքան է նա «վաստակել» իր գրառումներով։ Վճարման նվազագույն գումարը 100 դոլար է։ Սոցցանցը հնարավորություն է տալիս նաև այս գումարն օգտագործել բարեգործական նպատակներով։

Tsu սոցցանցում ներդրվել է 7 մլն դոլար։ Կայքի հիմնադիրն է Սեբաստիան Սոբչակը։