Էլեկտրոնային կառավարում ունեցող քաղաքների շարքում Երևանը հայտնվել է առաջին հնգյակում

5370bb488d4bc_mediumԱՄՆ Նյուարկի Rutgers համալսարանի Արտաքին կապերի և կառավարման դպրոցը հետազոտություն է անցկացրել ու պարզել, թե որ քաղաքներն են այսօր էլեկտրոնային կառավարման ոլորտում առաջատար։

Առաջինից հինգերորդ հորիզոնականներն են զբաղեցրել հետևյալ քաղաքները՝ Սեուլ, Նյու Յորք, Հոնգ Կոնգ, Սինգապուր և Երևան։ Հետաքրքիր է, որ Դուբայը գրավել է 9-րդ տեղը։ Այս մասին հաղորդում է Khaleej Times-ը:

Ուսումնասիրությունը կատարելիս հաշվի են առնվել աշխարհի 100 երկրների խոշորագույն քաղաքապետարանների էլեկտրոնային կառավարման հարմարավետությունը, ծառայությունների որակը, քաղաքացիական և սոցիալական ներգրավվածությունը և այլն: