YouTube-ում հայտնվել է առաջին 8K թույլատրելիությամբ տեսանյութը

Հունիսի 7-ին YouTube-ում հայտնվել է UltraHD 8K թույլատրելիությամբ տեսանյութ, որը երեք օրվա ընթացքում հավաքել է մոտ 400.000 դիտում։

Երկու րոպե տևողությամբ տեսանյութը պատմում է լքված հանքափորային բնակավայրի մասին։ Տեսանյութն ունի 7680 x 4320 պիկսել թույլատրելիություն։

Տեսանյութը տեղադրել է Neumann Films ստուդիան, որն օգտագործել է RED Epic Dragon 6K տեսախցիկ և Adobe After Effects ծրագիրը։ Google-ի ներկայացուցիչները 9to5Google-ին հաղորդել են, որ YouTube-ն ապահովում է 8K-տեսանյութեր դեռևս 2010 թվականից։ Սա առաջինը հայտնաբերել են Reddit կայքի օգտագործողները։

Աղբյուրը՝ 9to5Google․com