Youtube–ն ավելի արագ է բեռնում Chrome–ում, քան Mzoilla–ում

YouTube–ն ավելի արագ է աշխատում  Google Chrome բարուզերում քան, Microsoft Edge–ում և  Mozilla Firefox–ում։ Արագության տարբերությունը զգալի է` շուրջ 5 անգամ։

Այս խնդիրն առաջացել է վիդեոհոսթինգի ռեդիզայնից` վերաձևավորումից հետո։ Թարմացման հիմնական պատճառն ըստ Google–ի, հնացած ինտերֆեյսն էր։ Ներկայումս Youtube–ի նորացված տարբերակը համապատասխանում է միայն Google Chrome–ին։

YouTube–ը իր էջում խորհուրդ է տալիս լավ աշխատանքի համար անցնել Chrome բրաուզերին։