Նոր վիրուս Facebook-ում

Նոր վիրուս Facebook-ում

Վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում քիչ չեն տարատեսակ վտանգները և կեղծ էջերը, որոնց նպատակն է տարածել ապատեղեկատվություն սահմանային իրադարձությունների մասին և խուճապ սերմանել ՀՀ քաղաքացիների շրջանում:

ittrend.am կայքի թիմը հայտնաբերեց ևս մեկ համացանցային վիրուս, որը տարածվում է Facebook-ում և ուղարկվում չաթով:

Հղումը բացելու դեպքում թաքնված վիրուսն ավտոմատաբար Ձեր ընկերների ցանկից ստեղծում է երեսուն անդամներից բաղկացած խմբեր և տարածում տարբեր հղումներ:

virus 1

ittrend.am-ը ևս մեկ անգամ տեղեկացնում է` ուշադիր եղեք համացանցում և սոցիալական ցանցերում: Մի բացեք անծանոթ հղումներ և մի ընդունեք անծանոթ և կասկածելի մարդկանց ընկերության առաջարկները սոցիալական կայքերում: