Վերջերս գործակվել է նոր սոցցանց, որը նախատեսված է հատուկ հարուստ մարդկանց համար, սոցցանցի կոդային անունն է Facebook for Rich People: Տվյալ կայքում գրանցվելու համար պետք է վճարել 9000 դոլար, իսկ տարեկան վճարը կազմում է 3000 դոլար:
Սոցցանցը ստեղծել է Ջեյմս Թաչի-Պիտերսը, ով հայտարարել է, որ աշխարհի լավագույն ակումբներում մուտքավճարն ու բաժանորդագրությունը արժեն նույնիսկ ավելի թանկ, քան իր ստեղծած սոցցանցում:
Կայքի հասցեն է netropolitan.club, սակայն այն անհասանելի է սովորական օգտագործողների համար: Տեղեկությունների համար կարելի է այցելել netropolitan.info, որտեղ նշվում է, որ սոցցանցի ամբողջ ինֆորմացիան անհասանելի է լինելու ինտերնետի այլ օգտագործողներին, այդ թվում նաև որոնողական համակարգերին:
Սոցցանցում չի լինելու գովազդ, հաղորդագրությունները կոդավորվելու են, ինչպես նաև օգտագործողները հնարավորություն են ունենալու տեղադրել սոցցանցի Android և iOS տարբերակները: Նշվում է նաև, որ գրանցվելու համար պետք է լինել 21 տարեկան և բարձր:
Աղբյուրը` ibtimes.com