Եռաչափ տպիչները, որոնք թվային մոդելի հիման վրա պատրաստում են իրերի ֆիզիկական պլաստիկ մոդելները, աստիճանաբար հասանելի են դառնում սպառողների գրպանի համար: Բարձր դասի նման տպիչներ կարելի է ձեռք բերել 2000-3000 դոլարով, իսկ միջին կարգի տպիչ ունենալու համար բավական է վճարել 500 դոլար:
Ներկայացնենք բյուջետային տպիչներ, որոնք կարող գոհացնել սպառողների պահանջները:
1. Printrbot Simple ($300)
Printrbot ընկերության այս մոդելը ներկայացվում է չհավաքված տեսքով. այն վերջնական տեսքի պետք է բերի գնորդը:
Simple-ը չունի տաքացվող տակդիր, և այն աշխատում է միայն PLA պլաստիկով: Տպվող օբյեկտի չափսերը չպետք է գերազանցեն 10,16 սմ կողմեր ունեցող քառակուսու չափսը: Համակարգչին միանում է USB-ով: Հավաքված մոդելը գնելու համար նահրաժեշտ է վճարել հավելյալ $100:
Որակի տեսանկյունից Printrbot Simple-ն այնքան էլ գոհացուցիչ չէ և այս տպիչով դժվար է ստանալ բարձրորակ իրեր:
2.XYZprinting da Vinci 1.0 ($500)
Kinpo ընկերության այս մոդելը ներկայացվել է 2013-ի դեկտեմբերին և դեռ լայն վաճառքի դուրս չի եկել: Այս տպիչն աշխատում է ABS պլաստիկով, իսկ տպվող օբյեկտի չափսը չպետք է գերազանցի 20 սմ կողմ ունեցող քառակուսին: Սարքն ունի բավականին գրավիչ դիզայն և տպում է 0,4- 0,1 մմ ճշտությամբ:
3. RepRap Open-Source Line ($470–620)
Այս սարքը յուրահատուկ է նրանով, որ RepRap ծրագրային ապահովումը մշակել են Մեծ Բրիտանիայի Բատա համալսարանում, և ծրագրի կոդերը հասանելի են բոլոր ցանկացողներին: Բացի այդ՝ այս տպիչի բոլոր մասերը կարելի է տպել նույն տպիչով՝ երկրորդ նման տպիչ ունենալու համար:
Prusa Mendel մոդելը, որն արժե $479 դոլար, տպում է 19,5×19,5×14 առավելագույն գաբարիտներով օբյեկտներ՝ ABS և PLA պլաստիկներով:
4. Cubify Cube ($1 300)
Cubify Cube եռաչափ տպիչն ունի աչքի ընկնող դիզայն:
Սարքը տպում է առավելագույնը 14 սմ կողմ ունեցող քառակուսու չափսերով իրեր՝ PLA և ABS պլաստիկներից: Սարքը միանում է համակարգչին ոչ միայն USB-ով, այլև Wi-Fi-ով նաև կարողանում է կարդալ USB-ֆլեշներ: PLA կամ ABS քարթրիջները, որոնք բավականացնում են 13–14 իր տպելու համար, արժեն $49:
Արտադրողի կայքում կարող եք գտնել բազմաթիվ 3D-մոդելներ, որոնք կարելի է պատրաստել այս տպիչի օգնությամբ:
5. Afinia H-Series H479 ($1 560)
Afinia H-Series H479 տպիչն ավելի գործարանային տեսք ունի և տպիչի մասերը պատրաստված են հենց եռաչափ տպիչով:
Տպիչը կարդում է USB-ֆլեշներ և ապահովում է տպվող օբյեկտի բարձր թույլատրություն՝ 0,15-0,2 մմ): Աշխատում է PLA և ABS պլաստիկներով, իսկ թույլատրելի չափսերը` 12 սմ քառակուսի: