Թողարկվել է «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանի 2-րդ թրեյլերը

Համացանցում հրապարակվել է ճանաչված հեռուստասերիալ «Գահերի խաղը»-ի 4-րդ եթերաշրջանի 2-րդ նոր թրեյլերը: «Վրեժ» անունը կրող նոր թրեյլերը կենտրոնացած է հիմնականում Ստարկերի ընտանիքի անդամների վրա, որոնք ցանկանում են վերականգնել արդարությունը:

Ավելի վաղ այս ամիս HBO հեռուստաընկերությունը հրապարակել էր 15 րոպե տևողություն ունեցող մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում էին հեռուստասերիալի նոր եթերաշրջանի սերիաներից կադրեր: Հայտնի է, որ նոր դերասանների թվում հայտնվելու իսլանդական ճանաչված Sigur Rós խմբի մասնակիցների մեկը:

«Գահերի խաղը»-ի առաջին սերիան էկրաններ կդուրս գա 2014թ. ապրիլի 6-ին HBO հեռուստատեսությամբ: 4-րդ եթերաշրջանը բաղկացած է լինելու 10 սերիաներից: