Samsung Telecommunications America ընկերությունը ներկայացրել է այն սմարթֆոնների ցանկը, որոնք կստանան Android 4.4.2 Kitkat թարմացումը: Նշենք, որ տվյալ թարմացումը Galaxy S3-ն ու Galaxy Note 2-ը կստանան մարտի վերջին:
Առայժմ կթարմանան միայն ԱՄՆ տարածքում գտնվող սմարթֆոնները, այնուհետև թարմացումը հասանելի կլինի նաև եվրոպական շուկային. այսպես, ներկայացնում ենք ցանկը՝
- Galaxy Note 3
- Galaxy Note 2
- Galaxy S4
- Galaxy S4 mini
- Galaxy S4 Active
- Galaxy S4 zoom
- Galaxy S 3
- Galaxy S 3 mini
- Galaxy Mega
- Galaxy Light
- Galaxy Note 8.0
- Galaxy Tab 3
- Galaxy Note 10.1
- Galaxy Note 10.1 2014 Edition
Հիշեցնենք, որ Android 4.4.2-ում կավելացվի Տեղադրության մենյու, որտեղ հնարավոր կլինի ակտիվացնել GPS, Wi-Fi և բջջային կապերը, ինչպես նաև ստուգել մարտկոցի լիցքը:
ՕՀ-ի թարմացումը հնարավորություն կտա ընտրելու SMS-ինտերֆեյսը՝ Hangout կամ որևէ այլ ծրագիր:
Աղբյուրը՝ androidcentral.com