«Ավատար»-ի երեք շարունակությունները կնկարահանվեն 4K որակով

avatar_high_resolution-wide

Ճանաչված «Ավատար» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Կեմերոնը կսկսի նկարահանել ֆիլմի երեք շարունակությունները 4K թույլատրությամբ, հաղորդում է Digital Trends-ը:

Ֆիլմի տրիլոգիան նկարահանվելու է back-to-back կոչվող տեխնոլոգիայով: Ճիշտ է «Ավատարը» առաջին եռաչափ ֆիլմը չէր, սակայն միջազգային վարձույթներում այն գրանցեց 2.8մլրդ. դոլարի շահույթ և մինչ օրս այս ցուցանիշով առաջատարն է:

Ֆիլմի շարունակությունները նկարահանվելու են 4K թույլատրությամբ, իսկ որոշ առանձին տեսարաններ 48 կադր վայրկյանում հաճախականությամբ՝ ավանդական 24կադր վրկ.-ի փոխարեն:

Սովորաբար ֆիլմերը նկարահանվում են 2048 x 1080 պիքսել թույլատրությամբ, սակայն հաշվի առնելով Կեմերոնի սերը Ultra HD-ի նկատմամբ, զարմանալի չէ, որ նա առաջարկում է նկարահանել 4k, այսինքն՝ 4096 x 2160 պիքսել թույլատրությամբ:

Ֆիլմերի նկարահանումները մեկնարկելու են միաժամանակ 2015թ-ին: Իսկ ֆիլմերի՝ մեծ կինոէկրաններ թողարկվելը պլանավորված է 2016, 2017 և 2018թթ-ին: