Շատ հաճախ առաջանում է փոքր մարտկոցը սարքի մեջ տեղավորելու խնդիր: Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմտյան ազգային լաբորատորիայի ինժեներ Ցզե Սիաոն համատեղել է ֆտորիդի կատոդն ու ածխածին ֆտորիդը, այնուհետև միացրել դրանք լամինացիայով, արդյունքում ստացվել է շատ փոքր մարտկոց:
Այն կշռում է 70 միլիգրամ, այսինքն՝ երկու անգամ ավելի թեթև՝ համեմատած ձկների կյանքի հետևելու համար նախատեսված սարքերի մարտկոցի հետ, որոնք տեղադրվում են կենդանու օրգանիզմում:
Մարտկոցն ունի 6մմ երկարություն և 3 մմ լայնություն: Մարտկոցի տարողությունը 240 Վատ•ժամ/կգ է, որը թույլ է տալիս բավական ժամանակ հետևել ձկանը:
Nature Scientific Reports ամսագիրը գրում է, որ այսպիսի մարտկոցը կարելի է օգտագործել նաև սառը ջրերում: Տեխնոլոգիան արդեն արտոնագրված է և «բրնձահատիկը» կարելի է օգտագործել նաև կենցաղային էլեկտրոնիկայում:
Աղբյուրը՝ pnnl.gov