Օնլայն աճուրդի ճանաչված ընկերություն eBay-ը հայտնել է եռաչափ 3D մոդելների ստեղծմամբ զբաղվող սթարտափ PhiSix ընկերության ձեռքբերման մասին:
PhiSix-ի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել եռաչափ մոդելներ՝ ըստ նկարների, ինչպես նաև այլ տվյալների հիման վրա: Մասնավորապես, PhiSix-ը կարող է ստեղծել հագուստի ինտերակտիվ 3D մոդելներ: Սա հնարավորություն կտա eBay օգտագործողներին դիտել գնվող իրերը ոչ միայն տարբեր անկյուններից, այլև փորձել դրանք իրենց մարմնի վրա օնլայն: Այս կերպ հնարավոր կլինի լուծել ճիշտ չափսերի հագուստ ընտրելու խնդիրը:
PhiSix -ը հիմնադրվել է 2012-ին Intel ընկերության նախկին աշխատակից Ջոնաթան Սուի կողմից: PhiSix-ի տեխնոլոգիաներն օգտագործում են նաև DreamWorks և ILM կինոստուդիաները: PhiSix և eBay ընկերությունների միջև կայացած գործարքի մասին մանրամասներ չեն հաղորդում: