Volvo-ն հայտնել Է Tesla-ի գլխավոր մրցակից Polestar 2-ի արժեքը

Ավելի քան մեկ տարի առաջ Polestar ապրանքանիշը, որը հանրահայտ Volvo Car Group-ի ստորաբաժանումն է , ներկայացրել է «լյուքս» դասի նորաձեւ էլեկտրական սեդանը եւ զանգվածային արտադրություն սկսել Չինաստանի գործարանում: Դեռ այն ժամանակ պարզ էր, որ ընկերությունը մրցակից է նախապատրաստում Tesla Model 3-ին: Սկզբում էլեկտրամոբիլը կսկսեն վաճառել Եվրոպայում, իսկ հետո Չինաստանում և ԱՄՆ-ում ։

ԱՄՆ-ում հայտարարված գինը սկսում է $60 000-ից , հայտնում է Engadget-ը ։ Պատվիրել հնարավոր կլինի առցանց տարբերակով : Առաջին ցուցասրահները կբացվեն Նյու Յորքում եւ արեւմտյան ափին 2020-ի ամռանը:

Դժվար է ասել՝ Polestar 2-ը ստվերում կթողնի՞, արդյոք, Model 3-ին: Այնուամենայնիվ, գնի մեջ $20 000-ի տարբերությունը բավականին զգալի է նման դասի մեքենաների համար, և սա այն դեպքում, երբ մեքենաների տեխնիկական բնութագրերը հավասար են. մարտկոցները 78 կվտ/ժ ծավալով ապահովում են մոտ 420 կմ վազքուղի , իսկ շարժիչի հզորությունը ՝ 408 ձիաուժ է։

Polestar 2-ը առաջին ավտոմոբիլն է , որտեղ տեղադրվելու է Android Automotive տեղեկատվական-ժամանցային համակարգը, որն աշխատում է Android 10-ով: Polestar-ից բացի, այն կհայտնվի General Motors- ի եւ Renault-Nissan-Mitsubishi Ալյանսի մեքենաներում: