Ինչպիսին է iPhone-ի և Android-սմարթֆոնների գնային հարաբերակցությունը

Statista ընկերության վերլուծաբանները պարզել են, որ 2013-ի ընթացքում մեկ iPhone-ի գնով կարելի է գնել երկու Android-սմարթֆոն: Ընդ որում՝ այդ գնային տարբերությունը շարունակում է մեծանալ:

Statista-ի տվյալներով՝ այս միտումը կապված է Android-սմարթֆոնների գների նվազման հետ: Օրինակ՝ 2010թ. միջին Android-սմարթֆոնի գինը $441 էր, սակայն 2013-ին այդ ցուցանիշը հասավ $276-ի:

Android-iOS

iOS-սարքերի գները նույնպես նվազել են այդ ընթացքում, սակայն ոչ այդքան շոշափելի: Այսպես,  2010-ի ընթացքում iPhone-ի միջին գինը $702 էր, իսկ նախորդ տարի՝ $650: Այդպիսով Android և iOS-սարքերի գնային տարբերությունը $261-ից դարձել է $374:

Աղբյուրը՝ Mashable.com